Ռեփերին ի պաշտպանություն ակցիայի ժամանակ ձերբակալվել է յոթ մարդ

Ռեփերին ի պաշտպանություն ակցիայի ժամանակ ձերբակալվել է յոթ մարդ

Կատալոնական իրավապահները յոթ մարդու են ձերբակալվել, ներառյալ նաեւ մեկ անչափահասի՝ Վալյես-Օքսիդենտալ շրջանի Տերասա քաղաքում, որը գտնվում է Բարսելոնայի նահանգում, ի պաշտպանություն ռեփեր Պաբլո Հասելի ակցիայի ընթացքում։ Այս մասին հայտնում է Periodico-ն։

Ակցիային մասնակցել է մի քանի հարյուր երիտասարդ։ Կատալոնիայի ոստիկանությունը սկսել է միջոցներ ձեռնարկել այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են քարեր, ճայթուկներ, ձվեր,  այլ իրեր նետել իրավապահների ուղղությամբ։ Եվս մի քանիսն էլ քաղաքի կենտրոնում կոնտեյներ են այրել։