Հարձակման է ենթարկվել կառավարության կայքը

Հարձակման է ենթարկվել կառավարության կայքը

Կառավարության և վարչապետի պաշտոնական կայքերը կարծես թե կոտրվել են։ Այս պահին կայքերը չեն բացվում, սակայն րոպեներ առաջ Ալիեւի լուսանկարով անհասկանալի նյութեր էին զետեղված, ինչից կարելի է ենթադրել, որ ադրբեջանական հաքերների ձեռքի գործն է։

Մասնագետները մեզ ասացին, որ արդեն երկու օր է հարձակման փորձեր են արվում լրատվական կայքերի ուղղությամբ, քանզի քարոզչական տեսանկյունից ավելի նպատակահարմար կլիներ մեծ դիտելիություն ունեցող կայքերում տեղադրել իրենց «քարոզչական նյութերը»,  ինչպես նաեւ պետական այլ կայքերի վրա, բայց, փաստորեն, առաջինը խոցվեցին պետական էջերը։