Ոստիկանները անչափահասի են բերման ենթարկել

Ոստիկանները անչափահասի են բերման ենթարկել

Երևանում «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները վաղ առավոտից կրկին վերսկսվել են։

Քաղաքացիները բազմաթիվ փողոցներ են փակել։ Փակ են Պուշկին-Կողբացի, Աբովյան-Իսահակյան, Տերյան-Իսահակյան խաչմերուկները, Գայի պողոտան, Արցախի փողոցը: Ակցիա են իրականացնում նաև Ֆուչիկի փողոցում։

Կան բերման ենթարկվածներ։

Բերման են ենթարկել նաեւ անչափահաս քաղաքացու՝ 17-ամյա Հայկ Օհանյանին։ Ընդ որում, այդ քաղաքացին ոչինչ չէր արել,ուղղակի մայթին կանգնած էր, բայց սև բերետավորները բերման ենթարկեցին նրան։

Վերջինիս տանում են Էջմիածնի ոստիկանական բաժանմունք, քանի որ Երևանի ոստիկանական բաժանմունքներում այլեւս տեղ չկա։