Հրապարակվել է Հեմինգուեյի՝ մինչ այժմ անհայտ պատմվածքը

Հրապարակվել է Հեմինգուեյի՝ մինչ այժմ անհայտ պատմվածքը

New Yorker հանդեսը հրապարակել է աշխարհահռչակ ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի՝ մինչ այժմ անհայտ «Երջանկության հետապնդում» պատմվածքը։ Ինչպես պատմել է գրողի թոռը՝ Շոն Հեմինգուեյը, ձեռագիրը հայտնաբերվել է Քենեդու անվան գրադարանում՝ Բոստոնում։ Պատմվածքն իր շատ գծերով հիշեցնում է «Ծերունին եւ ծովը» պատմվածքի իրադարձությունները, որը առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։ Հիշեցնենք, որ Նոբելյան մրցանակի գրականության ոլորտի 1954 թվականի դափնեկիր Հեմինգուեյը հանդիսանում է կարճ պատմվածքի արքան եւ թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Նա նաեւ մասնակցել է երկրորդ աշխարհամարտին եւ ներկայացրել է Նորմանդական ափհանումը։ 1944 թվականին ամերիկյան զորքերի հետ մուտք է գործել Փարիզ։