Եվս մի երեխայի մոտ Կավասակիի համախտանիշ է հայտնաբերվել

Եվս մի երեխայի մոտ Կավասակիի համախտանիշ է հայտնաբերվել

Մեր տեղեկություններով ևս մեկ երեխայի մոտ Կավասակիի համախտանիշ է հայտնաբերվել, ինչպես հայտնի է Կավասակիի հիվանդությունը սուր համակարգային վասկուլիտ է, այսինքն, այն արյունատար անոթների պատերի բորբոքում է: Կորոնավիրուսը մինչև 5 տարեկան երեխաների մոտ կարող է նման բարդություն առաջացնել: Նման մի դեպքի մասին արդեն իսկ գրել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 3-ին: Մեզ հայտնի դարձավ, որ այսօր նոր դեպք է արձանագրվել: