Նախնական արդյունքներով Գյումրիում 4 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը

Նախնական արդյունքներով Գյումրիում 4 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող տասը քաղաքական ուժերից այս պահին անցողիկ շեմը հաղթահարել են չորսը։ Նշենք, որ տվյալները նախնական են, և հաշվարկվել է 82 ընտրատեղամասից միայն 41-ը։ Ըստ այդմ առաջատարը «Բալասանյան» դաշինքն է։ Դաշինքը ստացել է ընտրողների 35.6 տոկոսը։ Երկրորդ տեղում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 29.74 ձայնով։ Երրորդ տեղում «Զարթոնք» կուսակցությունն է, որը ստացել է ընտրողների 12.62 տոկոս վստահության քվեն, իսկ չորրորդ տեղում՝ ՀՀԿ-ն՝ 5.04 տոկոս։

Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցել է 26 հազար 417 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 24,14 %֊ը։ Նշենք, որ Գյումրիում ընտրելու իրավունք ուներ շուրջ 125 հազար քաղաքացի։

Թարմացված 23:00

82 ընտրատեղամասից 56-ի համաձայն ՀՀԿ-ն դիրքը զիջեց, փոխարենը այս պահին չորրորդ տեղում է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 5.49 տոկոսով։