Ալեն, քե՞զ ով խոսեցրեց

Ալեն, քե՞զ ով խոսեցրեց

Պարոն Ալեն Սիմոնյան, Դուք երբևէ դիտե՞լ եք «Պահանջվում է ստախոս» ներկայացումը: Այդ ներկայացման մեջ կա ճիշտ այսօրվա տրանսպորտային պատահարի պես մի դեպք: Փչան Թոդորոսը՝ մի սովորական քաղաքացի, հասարակական տրանսպորտում հարվածում է պատգամավոր Ֆերեկիսին և թռնում: Այդ մասին սակայն ոչ ոք չի իմանում: Ավելին՝ պատգամավոր պարոն Ֆերեկիսը ամոթից չի զանգահարում իր խորհրդարանի խոսնակին և չի բողոքում տեղի ունեցածի համար: Բնականաբար, խորհրդարանի խոսնակն էլ ափեղ-ցփեղ գրառում չի անում փչան Թոդորոսի մասին, չի սպառնում նրան պատասխանատվության ենթարկել պատգամավորին խփելու համար: Ավելի ուշ, Փչան Թոդորոսը, որ պատրաստվում էր աշխատանքի ընդունվել պատգամավորի մոտ` որպես ստախոս, հանկարծ տեսնում է, որ դա հենց այն պատգամավորն է, որին ինքը հարվածել է տրանսպորտում և թռել դեպքի վայրից: Եվ պատկերացրեք Թոդորոսն իսկույն զղջում է իր արարքի համար՝ ես այս ինչ եմ արել, այս ում եմ խփել, ես մեր պառլամենտի սոխակին եմ խփել… Այնքան է զղջում, այնպես է զղջում, որ պառլամենտի սոխակը բացականչում է՝ դե բավական է, լավ ես արել որ խփել ես ինձ…

Շարունակե՞մ պատմել, պարոն Սիմոնյան…

Հասկացանք, այսօր քաղաքային տրանսպորտում ճանաչել են Հակոբ Ասլանյանին և իրավացիորեն մի երկու «քաղցր» խոսք ասել: Դա ի՞նչ է, պարոն Սիմոնյան, Ձեզ իրավունք է տալիս հարձակվել քաղաքացու վրա՞, սպառնալ նրան ենթարկել պատասխանատվությա՞ն: Նախ՝ քեզ ո՞վ խոսացրեց, Ալեն: Հասկացանք՝ ԱԺ նախագահ ես: Դու էլի մեջ կընկնեի՞ր, եթե Հակոբ Ասլանյանի փոխարեն ընդդիմադիր պատգամավոր լիներ այդ պատահարի կենտրոնում: Իհարկե՝ ոչ: Ավելին ասեմ՝ եթե ընդդիմադիր պատգամավորը հարվածեր քաղաքացուն, կպահանջեիր, որ պատասխանատվության ենթարկեն այդ պատգամավորին: Հետևաբար էլ ինչի՞ մասին է քո բարձրացրած աղմուկը, թե հասեք, պատգամավորի են վիրավորել… Էն էլ ի~նչ պատգամավորի՝ 69 տարեկան, 5-6 պատերազմի մասնակից… Ալեն, իսկ ինչո՞ւ չես գրել, որ Հակոբ Ասլանյանը ՔՊ-ական պատգամավոր է: Այս դեպքում դա շատ կարևոր է: Եվ ես քեզ ասում եմ, Ալեն, լավ են արել, մի բան էլ քիչ են արել: Բոլոր ՔՊ-ականների հետ պետք է այդ լեզվով խոսել: Դուք միայն համարձակվեք հասարակական տրանսպորտից օգտվել ու կտեսնեք թե ինչ տեղի կունենա ձեզ հետ: Դանակը հասցրել եք մարդկանց ոսկորին և ուզում եք նրանք հարգալի՞ց լինեն ձեր նկատմամբ: Էդ մեկը, կներես, չի լինելու, պարոն Սիմոնյան:

Հ.Գ. ՀՀ քաղաքացուց, որ ճանաչել է Հակոբ Ասլանյանին և մի քանի «քաղցր» խոսք ուղղել նրան, ներողություն եմ խնդրում՝ Փչան Թոդորոսի հետ «համեմատելու» համար: Դա արվեց զուտ իրավիճակը ներկայացնելու իմաստով: Ոչ ավելին: Այլապես մեծագույն փչաններին լավ ենք ճանաչում՝ Նիկոլ Փաշինյանից մինչև Ալեն Սիմոնյան և Հակոբ Ասլանյան:

Հ.Գ.1. Ալեն, հիմա որ վաղը Ցեղասպանության զոհերի ժառանգները Քոչարյան Անդոյին տփեն իր տնից խորհրդարան տանող ճանապարհին, էլի պիտի ասեք՝ քաղաքացիներն են մեղավո՞ր: