Բրյուս Ուիլիսի կինը արձագանքել է Դեմի Մուրի այցի մասին լուրերին

Բրյուս Ուիլիսի կինը արձագանքել է Դեմի Մուրի այցի մասին լուրերին

Բրյուս Ուիլիսի երկրպագուները անհանգստացած են նրա համար։ Տարեսկզբին հայտնի դարձավ, որ Die Hard-ի աստղի մոտ ախտորոշվել է հազվագյուտ քրոնիկական նյարդաբանական հիվանդություն՝ ֆրոնտոտեմպորալ դեմենսիա։ Այժմ դերասանն անընդհատ կնոջ ու երեխաների հետ է։ Նրան աջակցում է նաև նախկին կինը՝ Դեմի Մուրը։ Որոշ ժամանակ մամուլում լուրեր էին պտտվում, որ նա տեղափոխվել է նրանց մոտ՝ հիվանդին խնամելու։

Սակայն նախօրեին Բրյուս Ուիլիսի կինը հերքել էր այս տեղեկությունը։ Նա Ինստագրամ սոցիալական ցանցում հրապարակել է Stries, որոնցում խնդրել է բամբասանքներ չտարածել։ «Եկեք սա արմատերից կտրենք: Դա այնքան հիմար է հնչում: Խնդրում եմ կանգ առեք»,- լրագրողներին ասել է Էմմա Հեմինգը:

Հիշեցնենք, որ Բրյուս Ուիլիսն ամուսնալուծվել է Դեմի Մուրից 2000 թվականին՝ 13 տարվա ամուսնությունից հետո։ Ըստ լուրերի՝ դա տեղի է ունեցել երկու ամուսինների դավաճանության պատճառով։ Այնուամենայնիվ, նակինները պահպանում են ընկերական հարաբերություններ։ Նրանք ունեն ընդհանուր երեխաներ՝ Ռումերը, Սկաուտը և Թալուլան: 2009 թվականին դերասանն ամուսնացել է դերասանուհի և պրոդյուսեր Էմմա Հեմինգի հետ, ով իրենից փոքր է 23 տարով։ Զույգը դուստրեր ունի՝ Իվլինը և Էվելինը։