ԽՍՀՄ-ը փլուզվեց․դեկտեմբերի 26․պատմության այս օրը

ԽՍՀՄ-ը փլուզվեց․դեկտեմբերի 26․պատմության այս օրը

Դեկտեմբերի 26-ը համաշխարհային պատմության hիշարժան ու շատ դեպքերում՝ ողբերգական իրադարձություններով ամսաթվերից է։ Դրանցից ամենանշանակալին՝ 1991թ․ դեկտեմբերի 26-ի՝ ՌՍԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումն էր՝ ԽՍՀՄ-ի կազմալուծման ու դրա՝ ԱՊՀ-ի վերածելու մասին։

19-րդ դարում 1825 թ․ դեկտեմբերի 26-ին իր գահակալությունն է սկսել Նիկոլ Առաջին կայսրը, որի երդմնակալության ժամանակ Պետերբուրգի Սենատի հրապարակում սկսվեց դեկաբրիստների ապստամբությունը։

1898 թ․ այս օրը Մարի և Պիեռ Կյուրիները ստացան մաքուր ռադիում, և հինգ տարի անց՝1903 թվականի դեկտեմբերին Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի կողմից արժանացան Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում՝ «Այն արտասովոր ծառայությունների համար, որ նրանց միասնական հետազոտությամբ ներդրվել են ճառագայթման ֆենոմենի բացահայտման մեջ, ֆենոմեն, որն առաջարկել էր պրոֆեսոր Անրի Բեքերելը»: 
 
1919 - ի դեկտեմբերի 26-ին ՌՍՖՍՀ Սովնարկումը ընդունում է երկրում անգրագիտությունը վերացնելու մասին դեկրետ, որ համաձայն՝ ՌՍՖՍՀ-ի 8-ից 50 տարեկան գրել և կարդալ չիմացող բնակիչները պարտադիր պետք է սովորեին գրել-կարդալ մայրենի լեզվով և ցանկության դեպքում՝ ռուսերենով։

2003 թ․ տեղի ունեղավ իրանական Բամում Ռիխտերի սանդղակով 6․7 մագնիտուդի հազարավոր կյանքեր խլած երկրաշարժ։

2004թ․ դեկտեմբերի 26-ին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցավ ժամանակակից պատմության ամենահզոր և ամենաշատ մարդկային կյանքեր խլած ցունամին։

Ի դեպ, 1939թ․ նույն օրը Թուրքիայում տեղի ուենցած երկրաշարժը խլել էր շուրջ 39 հազար մարդու կյանք։ Ժողովրդական հավատալիքներով՝ ինչպիսին այս օրն է, այնպիսին էլ կլինի ողջ հունվարը․ եթե օրն արևոտ է, ապա հունվարը կլինի ցուրտ ու  պարզկա կամ արևոտ ու տաք։