Մեղքս մեկ մեզ է գալիս, մեկ էլ Ամերիկային... էն խեղճ Քենեդուն ինչի սպանեցին

Մեղքս մեկ մեզ է գալիս, մեկ էլ Ամերիկային... էն խեղճ Քենեդուն ինչի սպանեցին

Սա մի դրվագ է տաղանդաշատ ռեժիսյոր Հենրիկ Մալյանի, մեկ ուրիշ տա­ղանդաշատ, հայի էության մեջ խորացած Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սա­րերը» ստեղծագոր­ծութ­յան հիման վրա նկարա­հանած գեղարվեստական կի­նոնկա­րից: Հիրավի՝ հա­մաշ­խարհային մասշտաբի գլուխգործոց:
«Իշխան, էս աշխարքում քանի՞ պետություն կա» - հարցնում է «Մենք ենք մեր սա­րերը» կինոնկարի հերոսը՝ Ավագը: Իշխանը պատասխանում է.

«Դե, մենք ենք, Գերմանիան, էլ ով կա. Թուրքիան, Ամերիկան, Ֆրանսիան: Հա, Ավստրիան, Հունգարիան ու չեխերը, Հնդկաստանը, հարյուր հատ կլինի»: Ավագը եզրակացնում է. «Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞»: Իշխան. «Ավստրիան»: Ավագը պնդում է. «Կարևորը մենք ենք ու Ամերիկան: Ավստրիան մանր երկիր ա, մանրերի գործը հեշտ է»:

Սա հենց այնպես, ի գիտություն:

Լրահոսից տեղեկանում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակ­ցությունը գյուղական համայնքներում ունի ամենաբարձր վարկանիշը՝ 32.9%: Հնա­րավոր է, որ մի փոքր նվազեցված է իրականությունից: Թվում է, թե դա պետք է լիներ 44-45 %: Ինչու՞: Որովհետև ինձ հարազատ, իմ այրունակից մարդիկ, ովքեր ինձ «ճանաչել են մինչև իմ ծնվելը» (9.5 ամիսների ընթացքում), Փաշինյանին աստվածացնում են: Ինձ, ով եղել է նրանցից մեկի հովանավորը՝ որպես դասախոս, էլ չասեմ, թե մեր ընտանիքի հնարավորություններն ինչպես են ի սպաս դրվել նրանց: Գժվել կարելի է:
Հիմա, դրա մասին չէ խոսքը:

Գյուղական համայնքներից ով համամիտ է «Մենք ենք, մեր սա­րերը» կինոնկաի հերոսի՝ Ավագի հետ, ով համոզված է, թե ամբողջ աշխարհում մենք ենք կարևորը և Ամերիկան, պետք է իր քվեն տա Փաշինյանին: Հետևաբար, գյուղական համայնքներում ՔՊ-ն պետք է ստանա 80-90 % քվե: Կասկածում ե՞ք, որ ամբողջ աշխարհում մենք ենք կարևորն ու Ամերիկան: Չէ, «չնթռլո» Գերմանիան, Չինաստանը կամ Ռուսաստանը: Մենք ենք ու Ամերիկան: Խնդրում եմ, չէ, պահանջում եմ Փաշինյանին ապահովեք 90 % քվե:

Բայց, եկեք մտորենք այլ կերպ: Հարգելի Փաշինյան, 50 տարի անց, երբ դուք կհայտնվեք Աստծո թագավորությունում, ձեր շիրիմին այցելության չեն գա այսօրվա ձեր երդվյալ հպատակները, լակեյները: Ոչ ոք ձեր շիրիմին ծաղիկներ չի խոնարհի:
Դուք օրիգինալ անձնավորություն եք, աննախադեպ մեկը, ով մշտապես անակնկալներ կարող է մատուցել: 

Դուք պատկերացնում ե՞ք, թե ինչ կլինի, եթե հայտարարեք, որ դուք հայտնում եք ձեր աջակցությունը, օրինակ, «Հայաստան» դաշինքին և ընդմիշտ հեռանում եք քաղաքականությունից: Արդյոք, պատկերացնում ե՞ք, թե այդ քայլով ինչ երջանկություն կպար­գևեք ձեր ընտանիքին, այն չքնաղ աղջնակներին, ձեր տղային, ի վերջո, ձեր կնոջը, ում այնքան պակասում է կանացի երջանկությունը:

Ընտրությունը ձերն է, բայց դրա վերջնաժամկետը կլրանա մի քանի ժամից:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր