Թուրքիայում զինվորական է ինքնասպան եղել

Թուրքիայում զինվորական է ինքնասպան եղել

Թուրքիայի Ուրֆա քաղաքի սահմանային ոստիկանության բաժանմունքի ծառայող զինվորական է ինքնասպան եղել:

Նշվում է, որ կոչումով մասնագետ սերժանտ (ՀՀ ԶՈՒ-ում ավագ սերժանտ) Ադնան Օզերն իր կյանքին վերջ է տվել այգում՝ կրակելով ծառայողական ատրճանակից:  

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Տեղի ունեցածի դրդապատճառների և այլ նպաստող հանգամանքների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: