«Աբբա»-ն հինգ նոր երգ կներկայացնի

«Աբբա»-ն հինգ նոր երգ կներկայացնի

Շվեդական հայտնի «Աբբա» խմբի անդամ Բյորն Ուլվեուսը հայտարարել է, որ խումբը մտադիր է հաջորդ տարի հինգ նոր սինգլ ներկայացնել։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։

Լրագրող Ջեֆ Լլոյդի խոսքերի համաձայն, Ուլվեուսը իր հետ զրույցում խոստովանել է, որ խումբը արդեն ձայնագրել է այդ հինգ սինգլները, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով պրեմիերաները հետաձգվել են։