Tesla ընկերությունը սկսել է գաղտնի նախագծով զբաղվել

Tesla ընկերությունը սկսել է գաղտնի նախագծով զբաղվել

Tesla ընկերությունը սկսել է զբաղվել գաղտնի նախագծով, որը ունի «Պալադիում» ծածկանվանումը։ Իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ նախագիծը կայանում է նրանում, որ արմատական թարմացման ենթարկեն ընկերության արտադրած բոլոր հիմնական էլեկտրամեքենաների մոդելները, որոնք ամենաշատ եկամուտն են ապահովում ընկերության համար։ Խոսքը լիֆթբեք Model S-ի եւ քրոսսովեր Model X-ի մասին է։

Նախագիծը նաեւ նախատեսում է նոր արտադրական հոսքագծերի կառուցում այդ թարմացված մոդելների արտադրությունը կազմակերպելու եւ հնարավոր է նաեւ սկզբունքորեն նոր մոդելների արտադրությունը սկսելու համար։ Այս մասին հայտնում է «Популярная механика»-ն։ Ենթադրվում է, որ նշված երկու մոդելների հաջորդ սերունդները կստանան ոչ միայն նոր էքստերիեր եւ ինտերիեր, այլ նաեւ սկզբունքորեն նոր կուտակիչներ, որոնք ոչ միայն կլինեն ավելի էժան, այլ նաեւ կունենան օգտագործման ժամկետի երաշխիք՝ 1,6 միլիոն կիլոմետր։ Այս կերպ ընկերությունը մտադիր է առաջատար դիրքեր գրավել ոչ միայն որպես էլեկտրամեքենաների արտադրող ընկերություն, այլ նաեւ որպես էլեկտրականության մատակարար։ Նախագծի շրջանակում կարդիականացվեն Նեւադայում եւ Կալիֆորնիայում գտնվող հավաքման հարթակները։