ԱՄՆ Պետդեպը պատրաստ է վճարել 2 միլիոն դոլար՝ ուկրաինացի ցանցահենների մասին տեղեկության համար

ԱՄՆ Պետդեպը պատրաստ է վճարել 2 միլիոն դոլար՝ ուկրաինացի ցանցահենների մասին տեղեկության համար

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ պատրաստ է վճարել մինչեւ երկու միլիոն դոլար այն տեղեկության համար, որը թույլ կտա ձերբակալել Ուկրաինայի քաղաքացիներ Արտյոմ Ռադչենկոյին եւ Ալեքսանդր Երյոմենկոյին։ Ընդ որում, պարգեւատրումը ամեն մեկի մասին տեղեկության համար մեկ միլիոն դոլար է։

Նշենք, որ Ռադչենկոն եւ Երյոմենկոն հետախուզվում են վերազգային կազմակերպված հանցավորության հետ կապ ունենալու եւ կիբերհանցագործություններ իրականացնելու մեջ։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։ Այս տարվա հունվարին իրականացված քննության արդյունքում Ուկրաինայի այս երկու քաղաքացիներին ներկայացվել է մեղադրանք 16 հանցադրվագի մասով։ Նրանք կարողացել են կոտրել մի շարք պետական մարմինների սերվերներ եւ գողանալ գաղտնի ֆայլեր։