Հայաստան անունով նավը 30 տարի առաջ A կետից դուրս է եկել ու չի գտնում B կետը

Հայաստան անունով նավը 30 տարի առաջ A կետից դուրս է եկել ու չի գտնում B կետը

«Մենք հենց 2018-ին հասկացանք, որ սպասվում է ուղղակի աղետալի իրավիճակ։ Մենք մեր առջեւ մի հարց դրեցինք՝ ինչպիսի հայրենիք է ուզում ունենալ հավաքական հայ ժողովուրդը։ Պարզ հարց է, բայց հենց սրանք են ստեղծում պատասխաներ»։ Այս մասին քիչ առաջ Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան «Քաղաքացիական խորհուրդ» հայրենասիրական ՀԿ-ի  համաժողովին իր ելույթում ասաց «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման համակարգող Արթուր Արմինը։

«Գիտեք ինչ, 30 տարի առաջ Հայաստան անունով նավը կամ, ասենք, ինքնաթիռը դուրս է եկել A կետից ու չգիտի B կետը որն է։ Այսինքն՝ մենք մեր առջեւ անգամ 90-ականներին չենք դրել հարցը, թե, լավ, վերջապես ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել։ Որևէ մեկի դարակում տոսաբանական որևիցե ծրագիր չկար։ Մենք չէինք կարող իմանալ՝ լավ, էդ ինքնաթիռը  որքան վառելիք ունի, մինչեւ ուր կարող է հասնել։ Բարեբախտաբար, Արկադի Տեր-Թադևոսյանի նմանների շնորհիվ մենք հաղթեցինք առաջին պատերազմում,  իսկ հետո իշխանության եկան որոշակի ուժերը, ու նրանց արգումենտները քնեցին։ Եվ ահա, մեր շարժումը, հանդիպելով Թաթուլ Մանասերյանի, Կոմանդոսի հետ, որոշեցինք հուշագիր ստորագրել այս նախաձեռնության հետ։ Մեր մտահոգությունները նույնն են»,- ասաց ՀԱՀ-ի համակարգողը։