«ՊՍԺ»-ում ուզում են, որ «Բարսելոնան» Դեմբելեին ներառի Նեյմարի գործարքի մեջ

«ՊՍԺ»-ում ուզում են, որ «Բարսելոնան» Դեմբելեին ներառի Նեյմարի գործարքի մեջ

Նեյմարը կարող է հեռանալ «ՊՍԺ»-ից։ Քսանյոթամյա բրազիլացուն ցանկանում է ձեռք բերել «Բարսան»։ Ներկայումս ընթանում են բանակցություններ այդ գործարքի շուրջ։ Փարիզյան ակումբին դուր է գալիս գործարքում Ֆիլիպե Կոուտինյոյի եւ Իվան Ռակիտիչի ներառումը։ Ֆրանսիացիները, սակայն այդ երկուսին միասին գնահատում են 122 միլիոն եւ պահանջում են եւս հարյուր միլիոն եվրո, որպեսզի լրացվի Նեյմարի համար վճարված 222 միլիոն եվրոն։ Կատալոնացիները բնականաբար այդքան չեն պատրաստվում վճարել եւ ֆրանսիացիներն ակնկալում են նաեւ Ուսման Դեմբելելի ներառումը եւս այդ գործարքում։ «Բարսան» էլ կարծում է, որ այժմ Նեյմարը ավելին չարժե, քան 160 միլիոն եվրոն։ Diario Sport-ի փոխանցմամբ, եթե Նեյմարը ասի, որ ուզում է կատալոնական ակումբ գնալ քառասունութ ժամում գործարքը կկայանա։