Հայտնաբերվել է մինչ այդ անհայտ օրգան, որը պատասխանատու է ցավի ընկալման համար

Հայտնաբերվել է մինչ այդ անհայտ օրգան, որը պատասխանատու է ցավի ընկալման համար

Շվեդիայի Կարոլինգյան համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու մոտ կա օրգան, որը բաղկացած է նյարդաբջիջներից եւ պատասխանատու է ցավի ընկալման համար։ Այս մասին հայտնում է Science Alert-ը։ Մասնագետները հայտարարել են, որ թեեւ առնետների վրա փորձարկումները դրական եզրակացություն են տվել, սակայն դեռեւս գիտականորեն նոր օրգանի լինելիությունը չի հաստատվել։ Մասնագետները կարծում են, որ խրոնիկ ցավերով կենդանիների ուսումնասիրությունը կօգնի հաստատելու համ հերքելու հայտնագործության արժանահավատությունը։