Մարզահամերգային համալիրը վերածվել է հսկայական հոսպիտալի

Մարզահամերգային համալիրը վերածվել է հսկայական հոսպիտալի

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերածվել է հսկայական հոսպիտալի։ Այս մասին լուրը «Հրապարակի» հետ զրույցում  հաստատեց նաև համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը․

«Դո ֆոտոշոփ չէ, իրականում մարզահամերգային համալիրն է, բայց որևէ լուր ստանալու համար պետք է զանգել պարետատան լրատվական կենտրոն, քանի որ մարզահամերգային համալիրը պետգույքին է պատկանում, պետական կառույց է և գտնվում է պետության ենթակայության տակ , և այնտեղի ցանկացած քայլ որ արվում է, արվում է պարետատան կողմից։ Այն որ մարզահամերգային համալիրն է, կարող եմ հաստատել, քանի որ ես տնօրենն եմ, բայց թե ինչի համար է արվում և ինչպես, դիմեք պարետատան լրատվական կենտրոն»,- մեզ հետ զրույցում ասաց Ղազարյանը։