Ինչպես են ՀՀ-ն ու ԱՄՆ-ը համագործակցում կորոնավիրուսի դեմ պայքարումն. ներկայացնում է  ԱՄՆ դեսպանը

Ինչպես են ՀՀ-ն ու ԱՄՆ-ը համագործակցում կորոնավիրուսի դեմ պայքարումն. ներկայացնում է  ԱՄՆ դեսպանը

ՀՀ-ում ԱՄՆ  դեսպան Լին Թրեյսին այսօր  առցանց խոսելով Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության և նոր կորոնավիրուսով պայմանավորված գլոբալ մարտահրավերի շուրջ հայ-ամերիկյան համագործակցության մասին։ Հարց՝ ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քերի Լոնգից․ ինչպես է Երևանում ԱՄՆ դեսպանատունն աշխատում՝ կապված նոր կորոնավիրուսի հետ։
«Դեսպանատան թիվ մեկ առաջնահերթությունն, անշուշտ մեր գործընկորների, աշխատակիցների ու այցելուների ապահովությունն ու առողջությունն է,և այս իրավիճակում մենք առաջնորդվելով  ԱՀԿ-ի, Միացյալ Նահագների Հիվանդությունների վերահսկման կենտրոնի, ԱՄՆ ու Հայաստանի կառավարությունների ցուցումներով՝ այս պահին դեսպանատանը մեր աշխատողների թիվը հասցրել ենք նվազագույնի և հետրում ենք սոցիոլական հեռավորության պահպանմանը և սկզբունքին։ Բայց մենք շարունակում ենք և հասանելի ենք ամերիկյան քաղաքացիների համար, նրանց անհրեժեշտ ծառայությունները ապահովելու և իհարկե՝ հասանելի ենք ՀՀ կառավարության մեր գործընկերների համար՝ այս գլոբալ համավարակի դեմ պայքարելու ասպարեզում»,-նշեց դեսպան Լին՝ քաջ առողջություն  մաղթելով հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում՝ հաջողություն։
Դեսպան Լին Թրեյսին պատմեց նաև, թե ինչպես են համագործակցում ՀՀ կառավարության հետ կորոնավիրուսի դեմ պայքարոււմ, որից առաջ էլ եղել է դեսպանատան ու ՀՀ կառավարոությունների երկարամյա աջակցութուն՝ տարբեր ծրագրերի շրջանակում։

Հիշեցնենք, որ ամերիկյան կառավարությունը նախորդ շաբաթ  ևս 1․1 միլիոն դոլար հատկացրեց այդ նպատակի համար՝ ի լրումն այն 60 միլիոն դոլարի, որը տարբեր ծրագրերի շրջանակում հաստատված է Հայաստանի համար։

Դեսպանի խոսքով այս 1․1 դոլարը օգտագործվելու է լաբորատոր, կորոնավիրոսի ախտորոշման աշխատանքներին, ինչպես նաև կորոնավիրուսով հիվանդների կոնտակտների շրջանակի պարզմանն ու հետագծին հետևելուն։ Ինչպես նաև այլ տեխնիկական հարցերի հետ կապված։ Առաջիկա շաբաթներին սպասվում են նոր մասհանումներ։ «Չգիտեմ՝ ինչ ծավալների մասին է խոսքը, սակայն Վաշինգտոնից սպասվում է նման աջակցություն»,-ամերիկյան կառավարության անունից ասաց դեսպան Թրեյսին։ Վերջին 20 տարիներին  Հայաստանի առողջապահական համակարգին ուղղվել է 106 միլիոն դոլարի ամերիկյան աջակցություն։
«Մենք հպարտ ենք այն համագործակցության համար, որ եղել է ԱՄՆ Պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության և  Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի միջև։ Եվ այդ աջակցութան շնորհիվ ՀՀ Առողջապահության նախարարությունը կարողացել է վերակամնգնել և կառացուել 6 նոր լաբորատորիա»,-հավելեց դեսպան Թրեսյին։
Նոր կորոնավիրուսի հետ կապված նա նշեց, որ կենտրոնական լաբորատորիան, որը գտնվում է Ավանում, միակ վայրն է Հայաստանում, որտեղ հնարավոր է անվտանգ  ու ճշգրիտ ապահովել նոր կոնորավիրուսի ախտորոշումը։