Ոստիկանը հրազենային կրակ է բացել գործընկերների վրա

Ոստիկանը հրազենային կրակ է բացել գործընկերների վրա

Մոսկվայում ոստիկանը, ով կասկածվում էր կաշառք վերցնելու մեջ, հրազենային կրակ է բացել գործընկերների դեմ «Ռյազանսկիյ պրոսպեկտ» մետրոյի կայարանի մոտ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ոստիկանը սկսել է իրավապահների ուղղությամբ կրակել այն ժամանակ, երբ վերջիններս փորձել են իրեն բերման ենթարկել։ Նա վնասազերծված է եւ ձերբակալված։ Հարուցվել է քրգործ՝ իրավապահ համակարգի աշխատակցի կյանքի դեմ ոտնձգություն կատարելու հանցանքի հատկանիշներով։