ՊԵԿ-ը` Վորոնեժում առգրավված «մաքսանենգ ծխախոտի» մասին

ՊԵԿ-ը` Վորոնեժում առգրավված «մաքսանենգ ծխախոտի» մասին

ՊԵԿ-ից արձագանքել են այսօր ռուսական լրատվամիջոցով տարածված այն տեղեկությանը, թե Վորոնեժում ՀՀ-ից ուղարկած մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակն է առգրավվել: 

Hraparak.am-ի հարցմանն ի պատասխան` ՊԵԿ լրատվականից նշել են, որ սա նոր խմբաքանակ չէ, մեկ ամիս առաջվանն է, որին իրենք արդեն անդրադարձել էին:

«Լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ  ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը  ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ. այն  վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել է համապատասխան գրավոր պարզաբանում  լրատվամիջոցների գրավոր հարցադրումներին։ Վորոնեժ քաղաքում ծխախոտի նոր խմբաքանակ տեղափոխելու դեպք չլինելու փասը հաստատվել է նաև ՀՀ-ում ՌԴ մաքսային մարմինների ներկայացուցիչներ կողմից:

Ի դեպ հավելենք, որ ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված, ինչպես նաև չկա որևէ պաշտոնական գրություն տվյալ բեռի մաքսանենգ որակված լինելու վերաբերյալ»,-ասված է ՊԵԿ պատասխանում: