Միացյալ Նահանգները հազար զինվորական է տեղափոխում Լեհաստան՝ «ռուսներին զսպելու համար»

Միացյալ Նահանգները հազար զինվորական է տեղափոխում Լեհաստան՝ «ռուսներին զսպելու համար»

Միացյալ Նահանգները եւ Լեհաստանը ավարտել են բանակցությունները Արեւելյան Եվրոպայում եւս հազար ամերիկացի զինվորականի տեղակայման հարցում՝ հանուն «ռուսների զսպման»։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը։

«Համաձայնագիրը թույլ կտա ուժեղացնել Ռուսաստանի զսպումը եւ կամրապնդի ՆԱՏՕ-ին, հօդս ցնդեցնելով մեր դաշնակիցների մտավախությունները։ Մեր ամրապնդված ներկայությունը ՆԱՏՕ-ի արեւելյան ֆլանգում ավելի մեծ հնարավորություն կտա դաշինքին լինելու մանեւրող ինչպես ռազմավարական մակարդակում, այնպես էլ առանձին օպերացիաներ իրականացնելիս»,- հայտարարել է Էսպերը։ Ներկայումս, հիշեցնենք, որ Լեհաստանում կա 4,5 հազար ամերիկացի զինվորական։