Կինը նիհարել է 63 կգ-ով՝ հանուն իր երեխաների

Կինը նիհարել է 63 կգ-ով՝ հանուն իր երեխաների

35-ամյա բրիտանուհի Քիմ Թարները նիհարել է 63 կգ-ով, որպեսզի կարողանա ավելի շատ ժամանակ անցկացնել իր երեխաների հետ։ Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը։ Թարները կշռում էր մոտ 143 կգ, տառապում էր շնչարգելությունից, դժվարությամբ էր բարձրանում աստիճաններով։ Նա ուներ երեք երեխա։ Կինը տառապում էր դեպրեսիայից, միշտ վատ տրամադրության մեջ էր։ Ավելորդ քաշի պատճառով չէր կարողանում իր երեխաների հետ դուրս գալ քայլելու, նույնիսկ՝ երկար ժամանակ չէր կարողանում երեխաներին գրկի մեջ պահել։ Մայիսից նա միացել է մի խմբի, ովքեր ցանկանում են նիհարել ու սկսել է այցելել ֆիթնեսի։ Դադարեցրել է նաեւ սնվել վնասակար սնունդով։ Աստիճանաբար սկսել է ավելի ու ավելի շատ ժամանակ հատկացնել քայլելուն։ Մի քանի ամսում նա կարողացել է հասնել ցանկալի քաշի՝ նիհարելով 63 կգ։ Այժմ արդեն բրիտանուհին մտադիր է նիհարել ցանկացողների սեփական խումբը բացել։