Քանի թեկնածու է առաջադրվել Շիրակի մայր բուհի ռեկտորի պաշտոնին

Քանի թեկնածու է առաջադրվել Շիրակի մայր բուհի ռեկտորի պաշտոնին

Փետրվարի 19-ին տեղի կունենա Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Ավարտվել է  հայտերի ներկայացման վերջնաժամկետը։Պարզվում է՝ մրցույթի մասնակիցը մեկն է, միայն  հայտ է ներկայացրել  ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։

Հիշեցնենք, որ վերջինս ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց 2018թ-ի մայիսին՝  նախկին ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի սկանդալային հրաժարականից անմիջապես հետո։