Հռոմը տուրիստների հետ կապված նոր սահմանափակումներ է սահմանել

Հռոմը տուրիստների հետ կապված նոր սահմանափակումներ է սահմանել

Հռոմում արգելվել է հուշանվերների, խմիչքների եւ արագ սննդի վաճառքը հայտնի տուրիստական տեսարժան վայրերում։ Այս մասին հայտնում է Express-ը։ Ըստ հրապարակման, հուշանվերների, խմիչքների եւ արագ սննդի վաճառքը արգելված է մասնավորապես Իսպանական աստիճանների մոտ, Պաթեոնում, Տրեւիի եւ Պյացցա Նավոնի շատրվանի մոտ։ Նման քայլի Հռոմի քաղաքացիները գնացել են զանգվածային տուրիզմի դեմ պայքարելու նկատառումների ելնելով։ Ամենաշատ վաճառվող հուշանվերներն են Հռոմի Պապի, Կոլիզեումի արձանիկները, գլադիատորական սաղավարտները, մագնիսներն ու բաժակները։ Դրանք ավելի էժան են, քան Արեւմտյան Եվրոպայի այլ երկրներում եւ ունեն մեծ պահանջարկ։

Հուշանվերների խանութների տերերին առաջարկել են այլընտրանքային վաճառքի կետեր, սակայն վերջիններս դժգոհ են, քանի որ նախ՝ աշխատել են լիովին օրինականության դաշտում եւ բացի այդ տուրիստների համար պիտանի ծառայություն են մատուցել։