Բաքվի շինանյութի առեւտրի կենտրոնի հրդեհը հանգցնելու համար օդ է բարձրացել երեք ուղղաթիռ

Բաքվի շինանյութի առեւտրի կենտրոնի հրդեհը հանգցնելու համար օդ է բարձրացել երեք ուղղաթիռ

Բաքվում այսօր շինանյութի առեւտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհը հանգցնելու համար տեղի ԱԻ նախարարությունը օդ է բարձրացրել երեք ուղղաթիռ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի մայրաքաղաքում այրվում է խոշոր շինանյութի առեւտրի կենտրոններից մեկը։

Ըստ տեղի առողջապահական գերատեսչության հաղորդման, կա երկու տուժած, որոնք ծխահարման ախտանշաններով տեղափոխվել են հիվանդանոց։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։