Ովքեր կարող են փոխարինել Ջոն Բոլթոնին

Ովքեր կարող են փոխարինել Ջոն Բոլթոնին

ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնին փոխարինելու հավանական թեկնածուները հինգն են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես հինգ մարդու գիտեմ, որոնք շատ են ցանկանում դա։ Հինգ մարդ կա, որոնք լավ որակավորում ունեն իմ կարծիքով եւ լավ մարդիկ են, որոնց հետ ես ծանոթացել եմ վերջին երեք տարիների ընթացքում»,- ասել է Թրամփը։ Նա նաեւ հայտարարել է, որ Բոլթոնի փոխարինողի անունը կհայտարարի հաջորդ շաբաթ։