Եվրոպան կարող է բախվել բանկային համակարգի ճգնաժամի հետ

Եվրոպան կարող է բախվել բանկային համակարգի ճգնաժամի հետ

Եվրոպական Կենտրոնական բանկը պատրաստվում է սեպտեմբերի 12-ի նիստում ավելի նվազեցնել դեպոզիտային տոկոսադրույքը, որը այս պահին գտնվում է 0,4 տոկոսի վրա։ Որոշումը կլինի ծանր հարված բանկերի եւ նրանց հաճախորդների համար։ Հնարավոր է, որ նվազեցումից հետո այն կազմի արդեն -0,5 տոկոս։ Deutsche Bank-ի թոփ մենեջեր Քրիստիան Սեւինգը այս առնչությամբ ահազանգել է, որ ԵԿԲ տոկոսադրույքների քաղաքականությունը ծանր լուծ է եվրոպական բանկային համակարգի համար եւ երկարաժամկետ հեռանկարում կարող է քայքայել ողջ բանկային համակարգը։