Ինչու են ստեղծում բնության մեջ գոյություն չունեցող վիրուսներ․ գիտական կարծիք

Ինչու են ստեղծում բնության մեջ գոյություն չունեցող վիրուսներ․ գիտական կարծիք

Գիտնականները սինթետիկ, կամ բնության մեջ գոյություն չունեցող վիրուսներ ստեղծում են գենաթերապեւտիկ դեղամիջոցների, պատվաստանյութերի եւ քաղցկեղի դեմ դեղամիջոցների արտադրման համար։ Նմանատիպ դեղերում չի կարելի կիրառել «վայրի» պաթոգեններ, քանի որ դրանց կարող է գրոհել մարդու իմունիտետը, այս մասին է խոսել ռուս գիտնական, վիրուսոլոգ Պավել Վոլչկովը։

Օրինակ, քաղցկեղի դեմ նախատեսված դեղամիջոցների մշակման ընթացքում ստեղծվում են հատուկ օնկոլիստիկ վիրուսներ, որոնք ներթափանցում են ախտահարված բջիջների մեջ եւ ահազանգում, որ դրանք ախտահարված են։ Այդ ահազանգի ազդակների համեմատ էլ մարդու իմունիտետը կարող է գրոհել այդ բջիջների վրա եւ դրանք ոչնչացնել։ Օնկոլոգիայում սինթետիկ վիրուսները որպես խայծ են օգտագործվում։ Գիտնականը պարզաբանել է նաեւ, որ բնության մեջ գոյություն չունեցող սինթետիկ վիրուսները մարդու իմունիտետը սովորաբար չի ճանաչում, քանի որ մինչ այդ երբեք չի հանդիպել։