Վենեսուելացի զինվորականները խոցել են ամերիկյան անհայտ օդանավ

Վենեսուելացի զինվորականները խոցել են ամերիկյան անհայտ օդանավ

Վենեսուելայի զինված ուժերի հրամանատարությունը հաղորդել է, որ չեզոքացվել է ամերիկյան շարժակազմային համարներ ունեցող ինքնաթիռ, որը խախտել է վենեսուելական օդային սահմանը։ Հաղորդմանը կից հրապարակվել են այրվող ինքնաթիռի լուսանկարները, որոնցից պարզ է դառնում, որ այն ունի N339AV համարանիշը։

Flightradar-ի համաձայն, խոսքը Hawker 800 ինքնաթիռի մասին է, որը պատկանում է մասնավոր անձի։ Ինքնաթիռը գրանցված թռիչք է իրականացրել Մեքսիկայի կենտրոնական Տոլուկա նահանգից դեպի Կոսումել կղզի, որը գտնվում է Կինտանա-Ռոո նահանգի մերձափնյա հատվածում։

Այլ տեղեկություններ չեն հրապարակվում, սակայն սովորաբար նման թռիչքները կապված են լինում անօրինական թմրաշրջանառության հետ։