Պաշտպանյալներիս կալանքից ազատեք, որ ՔԿՀ չգնամ․ փաստաբան

Պաշտպանյալներիս կալանքից ազատեք, որ ՔԿՀ չգնամ․ փաստաբան

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը անդրադարձել է արտակարգ դրությամբ պայմանավորված փաստաբանների գործունեության արգելքներին՝ մասնավորապես, որ նրանք պետք է իրենց պաշտպանյալների հետ շփվեն տեսակապi միջոցով․

«Պարետի որոշման հավելվածի 69.10 կետով որքան հասկանում եմ փաստաբանական գործունեությունը թույլատրվում է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով: Հիմա քրեակատարողական հիմնարկում գտնվող պաշտպանյալներիս հետ ինչպես է հնարավոր առցանց կամ հեռահար եղանակով շփվել, սակայն լինի առանձին, կոնֆիդենցիալ և անարգել:
ՊԱՇՏՊԱՆՅԱԼՆԵՐԻՍ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵՔ, ՈՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՉԳՆԱՄ»,- առաջարկում է փաստաբանը։