Երկիրը պիտի ղեկավարի ուժ, որը տեղյակ է իրական արժեքներից. ՀԱԿ թեկնածու

Երկիրը պիտի ղեկավարի ուժ, որը տեղյակ է իրական արժեքներից. ՀԱԿ թեկնածու

Ճարտարապետ եմ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, Ճարտարապետաշինարարական համալսարանի քաղաքաշինության ամբիոնի վարիչ։ Ինձ համար շատ մեծ պատիվ է ներկայացված լինել մի ցուցակում, որը գլխավորում է երկրի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս մասին քիչ առաջ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակի կին ներկայացուցիչներից Զարուհի Մամյանը։

«Ես ուզում եմ ասել, որ ես երբեք քաղաքականության մեջ չեմ եղել, բայց ինձ ստեղծված իրավիճակը ստիպեց միանալ այս թիմին, որովհետև իրոք ինձ շատ մտահոգում է երկրի վիճակը, ես աշխատում եմ երիտասարդների հետ, ես տեսնում եմ երիտասարդների արժեքային համակարգը, որի մեջ իրենք ապրում են և ես կարծում եմ, որ որպեսզի մենք կարողանանք վերադառնալ իրական արժեքներին, առհասարակ երկիրը պիտի ղեկավարի ուժ, որը տեղյակ է իրական արժեքներից։ Ուժ, որը հաղթել է, ուժ, որտեղ կան մտավորականներ,ուժ, որտեղ կան ազնիվ մտավորականներ»,- ասաց Մամյանը։