Մեկ տարի առաջ այս օրը Շուշանիկ Ներսիսյանին ազատեցին` նա ԱՄՆ-ում վայելում է աշխատած փողերը

Մեկ տարի առաջ այս օրը Շուշանիկ Ներսիսյանին ազատեցին` նա ԱՄՆ-ում վայելում է աշխատած փողերը



Ուղիղ մեկ տարի առաջ` 2022 թվականի հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՊԵԿ նախագահի տեղակալ, Մաքսային ոլորտը կառավարող Շուշանիկ Ներսիսյանին, ում այս պաշտոնին էր նշանակել էր 2018 թվականի օգոստոսի 24-ին։

Այն ժամանակ այս պաշտոնանկությունը բացատրվեց ՊԵԿ նախագահ ռուստամ Բադասյանի հետ ունեցած կոնֆլիկտով եւ դա հեռու չէր իրականությունից, քանի որ դրանից մեկ ամիս առաջ մաքսայինի մեծ խումբ աշխատակիցներ Բադասյանի դեմ նամակ էին գրել` պահանջելով, որ նա ներողություն հայտնի իր մի անզգույշ նախադասության համար, թե` փող առնել տալու ավանդույթը համակարգից լրիվ չի վերացել: Նամակը 50-ից ավելի մարդ էր ստորագրել, նրանց մի մասին Ներսիսյանից հետո ազատեցին աշխատանիքց:

Եւ քանի որ ՊԵԿ-ի մաքսային ոլորտը համակարգող ղեկավարի պաշտոնը ՀՀ ամենայուղոտ պաշտոններից է, որը զբաղեցնողները կարճ ժամանակում մուլտիմիլիոնատերեր են դառնում, ուստի Ներսիսյանի պաշտոնաթողությունից հետո մեծ թվով անձինք էին հավակնում այդ պաշտոնին, այդ թվում ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, նախկինում ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Անրի Վարդանյանը, որը ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է: Նախկինում իմքայլական պատգամավոր, հետո ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանը, նախկինում ՊԵԿ Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 6 բաժնի պետի տեղակալ, հետո Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը: Անգամ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի անունն էր շրջանառվում եւ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Շավարշ Գրիգորյանի անունը, որը 2021 թ․ հոկտեմբերին նշանակվել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խորհրդական: Բայց նրանցից ոչ մեկը չնշանակվեց, 4 ամիս անց` 2021 թ հոկտեմբերի 6-ին ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակվեց 34 ամյա Ծովինար Սողոմոնյանը, որը մինչ այդ աշխատել էր կառավարության աշխատակազմում, իսկ 2018-ից հետո նշանակվել  աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Հավանաբար Նիկոլ Փաշինյանը ամենափողոտ պաշտոններին կանանց է պատկերացնում` որպես առավել զուսպ եւ կոռուպցիոն ռիսկերից հեռու մնացող աշխատողների:

Թեեւ կյանքը ցույց է տալիս, որ այդ հաշվարկը միշտ չէ, որ իրական եւ իրատեսական է: Հարց է ծագում` որտեղ է հիմա Շուշանիկ Ներսիսյանը, որն ուղիղ 3 տարի «ռուըլիտ» էր անում մաքսային ոլորտը եւ տարբեր տեղեկությունների համաձայն` բազում գործարքների մեջ էր հայտնվել: Մեր աղբյուրներն ասում են, որ պաշտոնից ազատվելուց ամիսներ անց, նա տեղափոխվել է ԱՄՆ` իր հետ տեղափոխելով ոչ քիչ ֆինանսներ: Եւ ԱՄՆ-ում այժմ ապրում է շատ բարեկեցիկ կյանքով, անգամ, ասում են` տուն է գնել: Իսկ ՀՀ իշխանությունները զբաղված են Գագիկ Խաչատրյանի ամերիկյան տունը բռնագրավելու հարցերով: Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, ըստ որոշ տեղեկությունների, անհոգնել դիմում է ամերիկյան իշխանություններին` հորդորելով արագացնել այդ տան հետ կապված գործընթացները եւ առաջարկելով ՀՀ իշխանությունների ծառայությունները` գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու գործում: Գուցե զբաղվեն նաեւ 2018-ից հետո ՔՊ-ին հարող, անդամագրված եւ ծառայություններ մատուցած ու պաշտոններ զբաղեցրա՞ծ անձանց հարցերով:

Արեգ Մարգարյան