ՌԴ-ին չենք օգնում․ Վրաստանից արձագանքեցին, ՀՀ-ից՝ դեռ ոչ

ՌԴ-ին չենք օգնում․ Վրաստանից արձագանքեցին, ՀՀ-ից՝ դեռ ոչ

«Վրաստանը ոչ մեկին չի օգնում շրջանցել պատժամիջոցները»։

Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

Նրա խոսքով, մինչ այժմ ոչ մի փաստ չի հաստատվել, որ Վրաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, ընդհակառակը, բազմիցս հաստատվել է, որ պաշտոնական Թբիլիսին օգնում է կիրառել այդ պատժամիջոցները։

Պատասխանելով Վրաստանի հետ Ռուսաստանի ուղիղ ավիաչվերթների վերականգնման մասին հարցին՝ նախարարը նշել է, որ համապատասխան որոշումը Վրաստանի քաղաքացիներին օգնում է խնայել ժամանակն ու ֆինանսական ռեսուրսները։

Այս տեսանկյունից Վրաստանի կառավարությունն այստեղ ոչ մի վատ բան չի տեսնում, նկատել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ այսօր արեւմտյան լրատվամիջոցները, հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջիմ Օ՛Բրայենին, տեղեկություն են տարածել, որ 5 երկրներ, այդ թվում՝ Վրաստանն ու Հայաստանը, օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։
Հայաստանից պաշտոնապես դեռ չեն մեկնաբանել այս մասին տեղեկությունը։