«Բարսելոնան» ներողություն է խնդրել «Ռեալի» մարզիկից 

«Բարսելոնան» ներողություն է խնդրել «Ռեալի» մարզիկից 

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ռաֆա Յուստեն ներողություն է խնդրել սկանդալային սոցկայքային գրառման համար, որը հրապարակել էր կատալոնական ակումբի տնօրենների խորհրդի անդամ Միքել Կամպսը։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Նշենք, որ Կամպսը քննադատել է մադրիդյան արքայական ակումբի բրազիլացի մարզիկ Վինիսուս Ժունիորին` անվանելով նրան ծաղրածու, ով արժանի է վզակոթին քոթակ ստանալու։ Նա նաեւ շեշտել էր, որ իր խոսքերը որպես ռասիզմ պետք չէ ընկալել։ «Նույնիսկ եթե դա սխալմունք է եղել, նման բան հրապարակել չէր կարելի։ Եթե Վինիսիուսը լսում է ինձ, ապա ես հայտարարում եմ, որ նման բան չի կրկնվի»,- հայտարարել է Յուստեն։