Պուտինն Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի

Պուտինն Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր երեկոյան կանցկացնի Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Արդեն երեկոյան, երբ որ ավարտվեն հանդիպումները մեր հայ եւ ադրբեջանցի բարեկամների հետ, նախագահ Պուտինը մտադիր է անցկացնելու օպերատիվ խորհրդակցություն՝ ԱԽ մշտական անդամների հետ»,- ասել է Պեսկովը։