Զելենսկին չի ընդունել Գոնչարուկի հրաժարականը

Զելենսկին չի ընդունել Գոնչարուկի հրաժարականը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի եւ նրա կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։

Զելենսկին հայտարարել է, որ Գոնչարուկի թիմին երկրորդ հնարավորություն է տալիս, պայմանով, որ որոշ հարցեր, որոնք այսօր արդիական են ուկրաինացիների համար, լուծում ստանան։ Ավելի վաղ համացանցում հրապարակվել էր աուդիոձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես Գոնչարուկի ձայնին նմանվող ձայնով մեկը բավական կոշտ ու անզգույշ արտահայտություններ է թույլ տալիս նախագահ Զելենսկու հասցեին։