Ինչու է Խուրշուդյանը մարզակոշիկները թողել մրցահարթակում․ ծանրամարտիկը մանրամասներ է հայտնում

Ինչու է Խուրշուդյանը մարզակոշիկները թողել մրցահարթակում․ ծանրամարտիկը մանրամասներ է հայտնում

Երբ մարզակոշիկներս թողեցի մրցահարթակում, կարծում էի, թե մեդալ չունեմ: Երբ արդեն հանել էի մարզակոշիկներս, ընկեր Արտաշեսը չէր հասցրել ասել՝ դու բրոնզե մեդալակիր ես, մի հանիր: Սիրտս թողել եմ հարթակում, դա լեզուս է ասում, որ ուզում եմ վերջ տալ: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարել է ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը, ով ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում  բրոնզե մեդալակիր է դարձել։ Նա մոտ է կարիերան ավարտելուն։

Լրագրողները նրանից հետաքրքրվել են՝ արդյոք պատրաստվում է մասնակցել նաև դեկտեմբերին կայանալիք աշախարհի առաջնությանը։

«Վնասվածքներ ունեմ, որոնք պետք է բուժենք, պիտի ապաքինվեմ։ Դրանից հետո մարզիչները որոշում կկայացնեն»,- ասել է նա։