Ջութակահար Արա Մալիկյանը վերսկսում է համերգները 

Ջութակահար Արա Մալիկյանը վերսկսում է համերգները 

Հայազգի ջութակահար Արա Մալիկյանը փետրվարի 19-ին հայտարարել է, որ վերսկսում է իր համերգների շարքը։ Առողջական խնդիրների պատճառով վերջին երկու ամսում նա հետաձգել էր ավելի քան քսան համերգ։ «Հունվարի 8-ին, այն բանից հետո, երբ հիվանդացա գրիպով, տարօրինակ կերպով անշարժացա։ Մի քանի օր շարունակ չէի զգում վերջույթներս եւ չէի կարողանում շարժել ձեռքերս ու ոտքերս»,- պատմել է նա։

Երաժիշտը նշել է, որ երկու շաբաթ գտնվել է հիվանդանոցում եւ տարատեսակ թերապիաներ է անցել, աստիճանաբար վերականգնելով շարժողական ֆունկցիաներն ու ձեռքերի ու ոտքերի զգայունակությունը։ «Մոտ երկուս ամսվա ընթացքում առաջին անգամ ես բարելավում եմ տեսնում իմ վիճակի մեջ եւ զգում եմ, որ հասել եմ թունելի վերջին ու լույսը երեւում է»,- ասել է նա, հավելելով, որ ամենօրյա ռեժիմով ինտենսիվ թերապիա է անցնում եւ սովորում, ասես 18 տարեկան է։

Մալիկյանը նշել է նաեւ, որ իր վերադարձի շոուն կկայանա մարտի 2-ին Ուելվեում, ըստ «alphanews»-ի փոխանցման։