Ինչպես կարելի է լուրջ հիվանդությունների մասին իմանալ լեզվի միջոցով

Ինչպես կարելի է լուրջ հիվանդությունների մասին իմանալ լեզվի միջոցով

Ավստրալացի ստոմատոլոգները ներկայացրել են, թե ինչպես կարող է մարդը սեփական լեզվի միջոցով իմանալ, թե ինչ լուրջ հիվանդություններ ունի։ Daily Mail-ի փոխանցմամբ, լեզվի վրա սպիտակ բարակ թաղանթի առկայությունը, եթե այն երկշաբաթյա ժամկետում չի անհետանում, կարող է վկայել այն մասին, որ մարդու մոտ կա ինչ որ լուրջ հիվանդություն։

Դա նկատվում է, երբ առկա են ինչ որ սնկային հիվանդություններ կամ լեյկոպլակիա։ Երբ լեզուն կարմրում է եւ ռեցեպտորները ավելի վառ արտահայտված են լինում, դա վկայում է այն մասին, որ մարդու մոտ կամ կա ալերգիկ ռեակցիա, կամ օրգանիզմն ունի ֆոլիաթթվի պակասորդ։ Մասնագետները նաեւ նկատում են, որ սուր համերով սնունդ օգտագործելուց հետո հնարավոր է լեզվի վրա առաջանա հերպես։