UFC մենամարտիկ Գիլբերտ Բերնսը վարակվել է կորոնավիրուսով

UFC մենամարտիկ Գիլբերտ Բերնսը վարակվել է կորոնավիրուսով

Բացարձակ մենամարտերի առաջնության մենամարտիկ բրազիլացի Գիլբերտ Բերնսը, ով մասնակցելու էր UFC 251 մրցաշարին, վարակվել է կորոնավիրուսով։ Նա չի մասնակցելու մարտերին։ Այս մասին հայտնում է MMA Junkie-ն։ Նա ռինգում հանդիպելու էր կիսամիջինքաշային կատեգորիայում չեմպիոն ամերիկացի Կամարու Ուսմանի հետ՝ հուլիսի 11-ին, Աբու Դաբիի՝ «Մենամարտերի կղզում»։

Մենամարտը հետաձգվել է եւ կկայանա ավելի ուշ։ Բերնսը 33 տարեկան է, ունեցել է 22 մենամարտ, որից 19-ը ավարտել է հաղթանակով (15-ը՝ վաղաժամ հաղթանակով)։ Կումարու Ուսմանը նույնպես 33 տարեկան է եւ ունի 16 հաղթանակ եւ մեկ պարտություն։