Որքա՞ն է տուժել Եվրոպան հակառուսական պատժամիջոցներից

Եվրոպան ստիպված է եղել 700 միլիարդ եվրո վճարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Սա 10 անգամ ավելին է, քան Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։
«Եվրոպական կառավարությունների կողմից տրվող աջակցության միջին չափը, որոնք ստիպված են եղել վճարել իրենց ընտանիքներին և ձեռնարկություններին՝ օգնելու հաղթահարել էլեկտրաէներգիայի և պարենամթերքի բարձր գները կազմում է 700 միլիարդ՝ այսինքն տասը անգամ ավելի, քան աջակցությունն Ուկրաինային», - ասել է նա։
Բորելը նշել է, որ Եվրոպայի աջակցությունը Կիևին կազմել է 60 մլրդ եվրո։
Նա Ուկրաինայի օգնությունը կապել է ԵՄ քաղաքական տաբուների խախտումների հետ։
«Պատմության մեջ առաջին անգամ մենք ռազմական աջակցություն ենք ցուցաբերում», - ասել է դիվանագետը։
Կարծիքներ