Մոտոցիկլետներով ու թանկարժեք ամենագնացներով․ Տոկաեւին պատվել են բարձր մակարդակով (տեսանյութ)

Մոտոցիկլետներով ու թանկարժեք ամենագնացներով․ Տոկաեւին պատվել են բարձր մակարդակով (տեսանյութ)

Գրել էինք, որ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը։ Քիչ առաջ Պարոնյան փողոցով անցան նրա եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունները։ Հյուրին պատվել են բարձր մակարդակով, տրամադրվել է էսկորտ ուղեկցում, որն ըստ ՀՀ օրենքի ենթադրում է՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների անարգել եւ անվտանգ երթեւեկության ապահովում` ճանապարհային ոստիկանության պարեկային մոտոցիկլետներով ու ավտոմոբիլներով։ Տոկաեւին ուղեկցում էին 7 մոտոցիկլետ, 14 ամենագնաց։ Վարորդները, որ մինչ այդ համբերատար սպասում էին փողոցը փակած ոստիկանների ազդանշաններին, Ղազախստանի նախագահի անցնելուց հետո Փաշինյանին դիմավորեցին «սիգնալներով»՝ այդպես արտահայտելով իրենց զայրույթը։

Մանրամասն՝ տեսանյութում