Չափազանց կարեւոր վերլուծություն ենք արել անմեղության կանխավարկածի մասին

Չափազանց կարեւոր վերլուծություն ենք արել անմեղության կանխավարկածի մասին

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Չափազանց կարեւոր վերլուծություն ենք արել անմեղության կանխավարկածի մասին: Արժե կարդալ մեր վերլուծությունը, եթե
• Դուք դիտել եք հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը Հրայր Թովմասյանի վերաբերյալ,ու ձեզ մոտ հարց է առաջացել, թե արդյոք հեռուսաընկերությունը կարող էր նման լուսաբանում իրականացել։
• Ձեզ մոտ հարց է առաջանում՝ արդյոք վարչապետը եւ իշխանության այլ ներկայացուցիչները կարող են իրենց ելույթներում խոսել այլ անձանց մեղավորության կամ անմեղության մասին։
• Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունները կարդալիս Ձեզ մոտ տպավորություն է առաջանում, որ դրանցով արդեն իսկ հրապարակված է դատարանի վերջնական որոշումը։
Կարծում եմ՝ մեր վերլուծությունը հատկապես առանձնանում է նրանով, որ դրանում որեւէ կոնկրետ դեպքեր քննարկված չեն, եւ ընթերցողը հնարավորություն ունի ներկայացված չափանիշների համադրմամբ հանգել սեփական հետեւությունների»։