Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս

Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս

Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից: Եթե նման դեպք է տեղի ունենում այն ժամանակ, երբ պետական մեքենան իրենց անվտանգությունն է ապահովում, ապա ինչեր են կարող կատարվել, երբ կորցնեն իշխանությունն, իսկ ամենամեծ վախն անհայտությունն է ծնում: 

Այս ծեծը վախի դրսևորում է, ինչն ավելի է բարդեցնում վիճակը: Երբ հաշվեհարդար են տեսնում ձերբակալվածի հետ, ով արդեն ոստիկանների վերահսկողության տակ է, անհայտ դիմակավորված անձանց կողմից, ապա վաղն, իշխանության փոփոխությունից հետո, իրենց հետ նույնպես կարող է հաշվեհարդար տեսնի տարերային, կամ կազմակերպված ամբոխը: 

Դա վատ նախադեպ է, հատկապես ՔՊ-ականների համար: Առաջինն իրենց է ձեռնտու բոլոր հարցերը լուծել օրենքի շրջանակում, գուցե դա նախադեպ դառնա արդեն իրենց համար՝ ապագայում:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի էջից