Պեսկովը մեկնաբանել է  Քոչարյան-Պուտին հանդիպման հնարավորությունը. «Спутник Армения»

Պեսկովը մեկնաբանել է  Քոչարյան-Պուտին հանդիպման հնարավորությունը. «Спутник Армения»

Կրեմլում առաջին անգամ մեկնաբանել են Վլադիմիր Պուտինի՝ Երևանում գտնվելու ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է «Спутник Армения»-ն։

«Դեռ չգիտենք» ,- «Спутник Армения»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի մեկին ԵԱՏՄ բարձրագույն նիստն է, և նաև Կրեմլին մոտ ռուսաստանցի վերլուծաբանները չեն բացառում նրա՝ Երևան չգալու հնարավորությունը։

Նաև այլ վարկածներ են շրջանառվում, որ Պուտինը Երևան կգա երկու ժամով, նիստին կմասնակցի և կշրջանցի բոլոր մյուս արարողություններն ու հանդիսությունները։

Եթե այս վարկածը ճիշտ է, ապա այս մասին պարզ կդառնա սեպտեմբերի 17-ին, երբ ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի իր վճիռը Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխելու նրա փաստաբանական խմբի միջնորդության վերաբերյալ։

Նյութի աղբյուր՝ ru.armeniasputnik.am