Մի շարք դասախոսներ գործադուլ են հայտարարել (Տեսանյութ)

Մի շարք դասախոսներ գործադուլ են հայտարարել (Տեսանյութ)

Երիտասարդ դաշնակցականների և ԵՊՀ մի շարք ուսանողների կողմից իրականացվող դասադուլն ու նստացույցը շարունակվում է։ Նոյեմբերի 6-ից ակցիայի մասնակիցները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։  

Այսօր արդեն ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների մի շարք դասախոսներ որոշել են մեկօրյա, փորձնական գործադուլ իրականացնել։

Գործադուլ հայտարարած դասախոսները նշում են, որ պետք է համընդհանուր քննարկում կազմակերպել և խնդրին վերջնական լուծում տալ։

«Ինչու պետք է Հայաստանի Հանրապետության գիտնականը մնա լուսանցքում։ Այս գործադուլի նպատակն այն է, որ ցույց տանք երկրի ղեկավարին, որ Հայաստանում գիտնականը մնացել է լուսանցքում»,- լրագրողների հետ զրույցում նշեց դասախոս Ռիտա Սաղաթելյանը։

Գործադուլ հայտարարած դասախոսները քիչ անց հանդես են գալու մամուլի ասուլիսով։

Մանրամասները` տեսանյութում։