ԱՄՆ-ն եւ Եվրոպան ժամանակավորապես դադարեցրել են առեւտրային պատերազմը 

ԱՄՆ-ն եւ Եվրոպան ժամանակավորապես դադարեցրել են առեւտրային պատերազմը 

Միացյալ Նահանգները եւ Եվրոպան ժամանակավորապես դադարեցրել են առեւտրային պատերազմը։ Նրան կասեցրել են Boeing-ի եւ Airbus-ի հետ կապված վեճի պատճառով մաքսատուրքերի սահմանումը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Զինադադարը» տեւելու է չորս ամիս եւ վերաբերելու է ինչպես ավիացիոն, այնպես էլ ոչ ավիացիոն ապրանքներին։ Բացի այդ, կողմերը որոշել են խնդիրները լուծել վերջնականապես։ Եվրամիությունը դա դիտարկում է գործընկերության նոր մակարդակ՝ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջեւ։

Նշենք, որ ԱՄՆ եւ Եվրոպայի միջեւ ավիացիոն վեճն ունի ավելի քան 15 տարվա պատմություն։ Նախ Boeing-ը բողոք էր ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, որ Եվրոպայում  Airbus-ը ստանում է արտոնություններ, իսկ հետո էլ արդեն եվրոպական ընկերությունն է համանման մեղադրանքներով բողոք ներկայացնում։ Առաջին որոշումը այս վեճի առնչությամբ կայացվել է դեռ 2011 թվականին։