Սյունեցի մի պաշտոնյայի հարցնում եմ՝ Սյունիքից ի՞նչ է մնացել․․․
Հայաստանը ոնց որ Նիկոլի տանը մնացած աղջիկը լինի, «մուշտարիներ են գալիս ու գնում»։ Մենք էլ կողքանց դիտող ենք, իր աղջիկն է՝ ում ուզում է թող տա։
Ում էլ հանդիպում ես, առաջին հարցը սա է լինում՝ հիմա ի՞նչ է լինելու մեր վերջը։ Կողքանց դիտողի վերջը ի՞նչ է լինում,- պատասխանում եմ։ Երբ արդեն գիտակցեք, որ Հայաստանը Նիկոլի տանը մնացած աղջիկը չի, որ «մարդու տա» և դուք էլ պատասխանատվություն վերցնեք ձեր երկրի համար՝ էլ ձեր վերջի մասին չեք հարցնի։ Թե չէ սյունեցի մի պաշտոնյայի հարցնում եմ՝ Սյունիքից ի՞նչ է մնացել, վախվորած ուսերը թափահարում ու կողքն է նայում՝ տեսնի քամին որտեղի՞ց է գալիս։ Հո «սկվազնյակի տակ չընկա՞վ», մրսեց։
Էդ ձեր մահաբեր լռությամբ մահն ավելի եք մոտեցնում։ Մտեք ծակերը ու սպասեք։
Կարծիքներ