Շուշիից ադրբեջանական ֆիքսված հեռախոսակապով առաջին զանգն է կատարվել

Շուշիից ադրբեջանական ֆիքսված հեռախոսակապով առաջին զանգն է կատարվել

Ադրբեջանական իշխանությունները հաղորդում են, որ Շուշիից այսօր իրականացվել է ադրբեջանական ֆիքսված հեռախոսակապով առաջին փորձնական զանգը։ Զանգը կատարվել է Շուշիից Բաքու։ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ շարունակելու է 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներում հեռահաղորդակցության ցանցի զարգացումը։